Նորվեգական Լիլիհամեր քաղաքում մեկնարկել են պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերը: Գեղասահորդների մեջ է մոսկվաբնակ Անաստասիա Գալուստյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Կարճ ծրագրում մեր աղջնակը ցույց է տվել յոթերորդ արդյունքը: Այստեղ առաջինը ճապոնուհի Յուկա Շիրաիվան է: Այսօր մարզիկները ուժեղագույնին կվիճարկեն ազատ ծրագրում, իսկ հաղթողը կորոշվի երկու ծրագրերի հանրագումարում: Ասենք, որ Անաստասիան այս տարի մասնակցել է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, հանգրվանել երկրորդ տասնյակում: Մասնագետների կարծիքով` մեր մարզուհին ինչ-որ տեղ եղել է մրցավարական կողմնակալության զոհ: Հիշեցնենք, որ Բրատիսլավայում պարզապես փայլուն էր հայազգի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի մրցելույթը, ով էլ տիրացավ աշխարհամասի ոսկուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ